«Հավանաբար, ես երբեք չեմ հոգնի ծովից եւ արեւից». Լուսինե Թովմասյանի լողափնյա լուսանկարները

19:47   23 օգոստոսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել ծովափնյա հանգստից։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ պատկերված է ջրում։ Լուսինեն արձակել է մազերը, սեւ լողազգեստ է կրում եւ արեւային ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում Լուսինեն մի քանի հեշթեգ է օգտագործել, իսկ հետեւորդները դրական խոսքեր են գրել։ Մեկ այլ հրապարակման մեկնաբանություններում Լուսինե Թովմասյանը նշել է․ «Հավանաբար, ես երբեք չեմ հոգնի ծովից և արևից»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու ու երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ «Միայն դրական պահեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել նրանց․ «Միայն հաճույք է նայել ձեր ընտանիքին»։



© NEWS.am STYLE