20:47 23 օգոստոսի, 2021Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը վարդագույն զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Լիլիթը հագուստը համադրել է բարձրակրունկների հետ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մարզերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Լիլիթը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ Լիլիթը ջերմ շնորհավորել էր որդու՝ Ալեքսի ծննդյան օրը. «Մայրիկի կյանք, ծնունդդ շնորհավոր։ Որդիս, ես չեմ դադարում շնորհակալություն հայտնել քեզ, որ ինձ ես ընտրել, որպես քո մայր։ Յուրաքանչյուր ծնող սիրում է իր երեխային, բայց իմ սերը հիվանդագին է, այդպես եմ ես այն անվանում։ Դու իմ օդն ես, իմ կյանքն ես։ Որդիս, շնորհակալություն այս 7 տարիների համար, քանի որ ես դարձա մայր: Հարստություն է քեզ ունենալը։ Առողջ ու երջանիկ եղիր։ Ես ուզում եմ, որ դու միշտ հաջողակ լինես կյանքում, ես ուզում եմ, որ դու երբեք տխուր չլինես։ Ալեքս, սիրում եմ քեզ. Հիշիր, ես քո բերդն եմ, ես քո ընկերն եմ, դու միշտ լավագույնն ես ինձ համար»: