«Նոր Ալիք 2021»-ում Սարո Գեւորգյանի առաջին հաղթական ելույթը (վիդեո)

15:05   23 օգոստոսի, 2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Նոր Ալիք 2021»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը մրցույթային առաջին եւ երկու օրերի տվյալներով՝ այս պահին առաջատար է:

Հայ երգիչն, ընդհանուր առմամբ, հավաքել է 179 միավոր: Երկրորդ հորզիոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է, որը Հայաստանի ներկայացուցչին զիջում է 6 միավորով:

Հիշեցնենք, որ Սարոն առաջին մրցութային օրվա համար ընտրել էր Բեյոնսեի Listen երգը, որի շնորհիվ արժանացել էր ժյուրիի բոլոր անդամների կողմից տասական միավորի: Երեկ երգիչը կատարել է Արամ mp3-ի «Կուզես» երգն ու հավաքել 89 միավոր:

Վաղը՝ օգոստոսի 24-ին, կկայանա «Նոր Ալիք»-ի վճռորոշ՝ երրորդ համերգային օրը: Մինչ այդ առաջարկում ենք դիտել Սարո Գեւորգյանի՝ առաջին մրցութային օրվա կատարումը, որն արդեն հասանելի է համացանցում:



© NEWS.am STYLE