«Հայ հայրիկը ցանկանում է շուտ սկսել խաղալ». Ալեքսիս Օհանյանը դստերը շախմատ է սովորեցնում (ֆոտո)

14:56   23 օգոստոսի, 2021

Գործարար, Reddit վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, թեեւ մեծացել է ԱՄՆ-ում, հաճախ է հիշեցնում իր հայկական արմատների մասին։

Ավելին, Օհանյանը շատ ժամանակ է անցկացնում դստեր՝ Օլիպիայի հետ եւ նրան սովորեցնում է շախմատ խաղալ։

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն Ինստագրամյան էջում հրապարակել է դստեր լուսանկարն ու գրել․ «Օլիմպիան դեռ սովորում է, թե ինչպես են շարժվում ֆիգուրները, բայց այս հայ հայրիկը ցանկանում է շուտ սկսել խաղալ։ Շախմատը պատրաստված է Հայաստանում (ձեռքի աշխատանք է)»։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian)

Մեկնաբանություններում հետեւորդները գովել են Ալեքսիսին։ «Քո հայրը պետք է անհավանական հպարտ լինի նրանով, թե ինչպիսի հայր ես Օլիմպիայի համար»,- գրել է օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE