Լիտվայի թատրոնը HighFest-ի շրջանակներում կներկայացնի Շեքսպիրի պիեսի յուրօրինակ բեմադրությունը

18:00   10 հոկտեմբերի, 2013

Լիտվայի Ազգային Դրամատիկական թատրոնը աշխարհի ամենահայտնի թատերական ռեժիսորներից մեկի` Օսկարաս Կորշունովասի ղեկավարարմամբ այսօր երեկոյան` հոկտեմբերի 10-ին, կներկայացնի յուրօրինակ «Միրանդա» բեմադրությունը` ըստ Շեքսպիրի հայտնի «Փաթորիկը» պիեսի:

Այդ մասին այսօր` հոկտեմբերի 10-ի սաուլիսի ժամանակ պատմել են թատրոնի դերասաններ Դարիուս Մեսկաուսկասը, Աիրիդա Գինտաուտայտեն, պրոդյուսեր Աուդրա Զուկաիտիտեն եւ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: 

«Բեմադրությունը արված է ըստ Շեքսպիրի «Փոթորկի», սակայն դա ամբողջովին յուրօրինակ մեկնաբանում է... Նախկինում` մոտ չորս տարի առաջ Օսկարասը այդ պիեսի մեծ բեմադրությունն էր արել Իսլանդիայում: Եւ նրա համար Միրանդայի հարցը բաց էր մնացել: Ով  կամ ինչ էր Միրանդան: Հիմար արքայադուստր: Ուսումնասիրելով այդ հարցը` նա նույնիսկ այդպես էլ անվանեց իր բեմադրությունը` «Միրանդա», ինչը նշանակում է «հրաշք»», - պատմել  է թատրոնի պրոդյուսերը:

Նրա խոսքով, Կորշունովասի նոր մեկնաբանման համաձայն, ողջ պատմությունը բեմում տեղի կունենա երկու դերասանների օգնությամբ`  Դարիուս Մեսկաուսկասի եւ Աիրիդա Գինտաուտայտեի, ովքեր բացի Միրանդայի եւ Պրոսպերի դերերից կկաստարեն նաեւ այլ դերեր:Ինքը` Դարիուս Մեսկաուսկասը, պատմելով «Միրանդայի» գաղափարի մասին, կիսվել է , որ Օսկարաս Կորշունովասը մի օր` մի բարեգործական ծրագրի շրջանակներում այցելել է անդամալույծ երեխաների եւ այդ ժամանակ նրան մի փոքրիկ աղջիկ է համբուրել , «եւ նա հասկացել է, որ մաքրությունը եւ անմեղությունը մեր օրերում հնարավոր են միայն հիվանդ երեխաների մեջ»:

Իր հերթին Աիրիդա Գինտաուտայտեն կոչ է արել հանդիսատեսներին բաց լինել ներկայացման ժամանակ` հասկանալու համար, թե ինչ է «միրանդան»: Նրա խոսքով, ներկայացումն ունի երկակի իմաստ, եւ հանդիսատեսները բեմում իսկական հրաշք կտեսնեն:

Աշխարհահռչակ թատերական ռեժիսոր Օսկարաս Կորշունովասը ծնվել է 1969 թվականի մարտի 6-ին: Դեռեւս 1990-ականներից նա 20-ից ավելի ներկայացումներ է բեմադրել ինչպես Լիտվայում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում: 2011 թվականին ռեժիսորը Լիտվայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է երկրի բարձրագույն թատերական պարգեւին` «Բեմական ոսկե խաչին» Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի բեմադրության համար:

Տեքստը` Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները` Շուշանիկ Հակոբյանի



© NEWS.am STYLE