Իռլանդիայում ծեծի են ենթարկել «Marvel»-ի ֆիլմի դերասանին

18:11   23 օգոստոսի, 2021

Անհայտ անձինք ծեծի են ենթարկել իռլանդացի դերասան Բարի Քեոգանին, հայտնում է Independent-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին Իռլանդիայի արեւմուտքում գտնվող Գոլուեյ քաղաքում։ 28-ամյա արտիստին դեմքի լուրջ հեմատոմաներով հիվանդանոց են տեղափոխել։

Independent-ի տեղեկություններով՝ անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերումից հետո բժիշկները դերասանին տուն են ուղարկել՝ վերականգնվելու։ Դերասանին ծեծի ենթարկած անձինք առայժմ չեն հայտնաբերվել։ Տուժողն առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Բարի Քեոգանը հայտնի է «Սուրբ եղնիկի սպանությունը», «Դյունքերք» ֆիլեմում եւ HBO-ի «Չեռնոբիլ» նախագծում կատարած դերերով։ Այդ տարվա նոյեմբերին էկրաններ կբարձրանա «Marvel» ստուդիայի «Հավերժները» բլոքբասթերը, որում նա կատարել է չարագործ Դրուիգի կերպարը։

Լուսանկարը՝ Richard Shotwell/Invision/AP/Shutterstock

 



© NEWS.am STYLE