Jay-Z-ն եւ Բեյոնսեն դարձել են Tiffany & Co․ ապրանքանիշի նոր արշավի հերոսները

19:13   23 օգոստոսի, 2021

Ռեփեր Jay-Z-ն եւ երգչուհի Բեյոնսեն դարձել են Tiffany & Co ոսկերչական ապրանքանիշի նոր արշավի հերոսները։ Լուսանկարները, որոնք արվել են Ժա -Միշել Բասկիայի անհայտ լուսանկարի ֆոնին, վահանակների վրա կլինեն մեկ տարի, հայտնում է Blueprint-ը՝ վկայակոչելով WWD-ին։

Արշավի համար Բեյոնսեն ձայնագրել է «Moon River»-ի քավեր տարբերակը (այն կներկայացնեն սեպտեմբերի 15-ին)։ Tiffany & Co.-ի ղեկավար Ալեքսանդր Արնոյի խոսքով՝ նկարահանման հրապարակում ներկա է եղել նաեւ Բեյոսնեի եւ Ջեյ Զիի դուստրը. նրա մասնակցությամբ կադրերը հայտնվել են արշավի վերջնական տարբերակում։

View this post on Instagram

A post shared by Beyoncé (@beyonce)

Տեսանյութի վրա աշխատել է ռեժիսոր Էմանուել Աջեյը. նա դարձել է նաեւ Բեյոնսեի՝ 85 րոպե տեւողությամբ «Black Is King» ֆիլմի հեղինակներից մեկը։ Արշավը նկարահանվել է Լոս Անջելեսի «The Orum House» ապակե տանը։ Սա առաջին գովազդային նախագիծն է, որում Բեյոսնեն եւ Ջեյ Զին միասին են նկարահանվել։ Եվս մեկ հետաքրքրաշարժ դետալ. լուսանկարներում Բեյոնսեն կրում է Tiffany-ի՝ 128․54 կարատ քաշով ադամանդով զարդարված վզնոցը, որը նախքան այդ կրել են միայն Մերի Ույթհաուզը, Օդրի Հեփբերնը եւ Լեդի Գագան։ 

Բեյոնսեի եւ Ջեյ Զիի հետ համագործակցության շրջանակներում Tiffany & Co.-ն 2 միլիոն դոլար կհատկացնի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների եւ ստաժավորման նախագծերի համար։



© NEWS.am STYLE