Քանյե Ուեսթը հրապարակել է Դրեյքի հստակ հասցեն

22:07   23 օգոստոսի, 2021

Քանյե Ուեսթը հրապարակել է կանադական Տորոնտո քաղաքում Դրեյքի տան հասցեն։ Ռեփերն Ինստագրամում հրապարակել է Maps հավելվածի լուսանկարը, որում ներկայացվել է Դերյքի տան հստակ հասցնեն, սակայն կարճ ժամանակ անց ջնջել է։

Ավելի վաղ Քանյեն հրապարակել էր յոթ մարդու մասնակցությամբ խմբային զրուցարանի սքրինշոթը։ Քանյեն ուղարկել էր Ջոկերի դերում Հոակին Ֆենիքի լուսանկարն ու գրել․ «Ես հանուն սրա եմ ապրում։ Ես ամբողջ կյանքում կապվել եմ այնպիսի գիտունիկների հետ, ինչպիսին դու ես։ Դուք երբեք չեք վերականգնվի։ Խոստանում եմ»։ Այս ամենը հասցեագրված էր D անունով ինչ-որ մեկի։ Քանյեն ջնջել է նաեւ այդ հրապարակումը։

Լուսանկարը՝ Associated Press



© NEWS.am STYLE