«Մգացած մաշկ». կամավորը պատմել է կոմայից հետո Մաքսիմի վիճակի մասին

23:12   23 օգոստոսի, 2021

Կամավոր Լեոնիդը, որն օգնություն է ցուցաբերել Մաքսիմին, StarHit-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել կոմայից հետո երգչուհու վիճակի մասին։ Նրա խոսքով՝ արտիստը կոմայից հետո հյուծված ու թույլ է եղել։ Այդ պատճառով նրան օգնություն է հարկավոր եղել։ 38-ամյա երգչուհու տրամադրությունը տարբեր է եղել․ մի կողմից նա շփոթված է եղել, մյուս կողմից հասկացել է, որ ողջ է, պարզաբանել է նա։

«Ես զգացի, որ նա հիվանդության նկատմամբ հաղթանակ տանելու մեծ կամք ունի, որ նա ձգտում է ուժեղ լինել։ Մենք պայմանավորվեցինք, որ կփորձենք քայլել․ ես պետք է ապահովագրեի, եթե նա կորցներ հավասարակշռությունը։ Մարինան ի վիճակի չէր գնահատել՝ արդյոք կկարողանա ոտքի կանգնել»,- StarHit-ին տված հարցազրույցում ասել է կամավորը։

Նա հավելել է, որ դերասանուհին ոչ միայն թույլ է եղել, այլեւ հյուծված։ Նրա խոսքով՝ Մաքսիմը խիստ նիհարել է։ Երգչուհու մաշկը մգացել էր, հիշել է կամավորը։

«Մարմնին կտրվածքներ կային, իսկ մաշկը կարծես սեւացած լիներ, հետքեր կային»,- նշել է նա»

Նրա կարծիքով՝ արտիստը երկրորդ հնարավորություն է ստացել։ Երգչուհին վախենում էր, որ կլինիկայից դուրս չի գա եւ այլեւս երբեք չի տեսնի իր երեխաներին։ Լեոնիդը նշել է, որ երգչուհին վերակենդանացման բաժանմունքից հետո անցում է կատարել վերանագնմանը։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա վերականգնումը կշարունակի տանը։

 



© NEWS.am STYLE