Կարլեն Մանուկյանն ու Իվետա Սիմոնյանը դարձել են «Opera Bella» միջազգային փառատոնի դափնեկիրներ

17:59   23 օգոստոսի, 2021

Մոսկվայում առաջին անգամ անց է կացվել «Opera Bella» մրցույթ-փառատոնը։ Միջազգային երաժշտական փառատոնի եւ մրցույթի հեղինակ եւ տնօրեն, կոմպոզիտոր Դմիտրի Կուրլյանդսկին եւ օպերային երգիչ Սերգեյ Սկորոխոդովը, որոնք ներառված էին ժյուրիի կազմում, հայտնել են դափնեկիրների անունները։

«Սոլո» կատարում անվանակարգում առաջին մրցանակին արժանացել է Վասիլի Սոկոլովը (Մոսկվա), երկրորդ մրցանակին՝ Իգոր Պոդոպլելովը (Մոսկվա), Էլմիրա Կարախանովան (Նովոկուզնեցկ) եւ Ամալյա Կալաեւան (Վլադիկավկազ), երրորդ մրցանակին՝ Սերգեյ Սեւաստյանովը (Պոդոլս) եւ Եկատերինա Կուրբանովան (Սակնտ Պետերբուրգ)։

Ժյուրիի հատուկ մրցանակը ստացել է Միխայիլ Շիրոչենկոն։ «Դուետներում հստակ գործընկերության» համար մրցանակի են արժանացել Կարլեն Մանուկյանը (Եկատերինուրգ) եւ Ալեքսանդր Դունաեւը (Սանկտ Պետերբուրգ)։ Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակը բաժին է հասել Իվետա Սիմոնյանին (Սանկտ Պետերբուրգ)։



© NEWS.am STYLE