22:37 23 օգոստոսի, 2021Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Եգիպտոսում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է նավի վրա։ Տաթեւիկն ուսերի հատվածում բաց զգեստ է կրում ու արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացնում է խոշոր արեւային ակնոցը։ «Հաճախ եմ մտածում, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե միշտ ամառ լիներ։ Կախարդական, յուրահատուկ համ և հոտ ունի ամառը, քամու պես թեթև, արևի շողերով լի, հոգին ջերմացնող։ Ամառվա հանդեպ սերն է շատերիս օգնում հաղթահարել ձմեռը՝ սպասումով, որ շուտով կրկին ամառ է լինելու»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին հետաքրքիր պրինտով զգեստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել վառ ու ընդգծված շպարին։ Տաթեւիկը ոճային ականջօղեր էր ընտրել։«Շռայլ է նա, ով ավելին է տալիս, քան կարող է։ Հպարտ է նա, ով պակաս է վերցնում, քան իրեն պետք է», - կադրերը մակագրել էր դերասանուհին։