«Դուք սեր եք»․ Արմինկայի հմայիչ կերպարը

17:48   24 օգոստոսի, 2021

Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որն օրերս նշել է 48-ամյակը, կերպարանք է ընդունել մոմերով տորթի կողքին։ Նա կրում է սպիտակ երանգի տոպ, վարդագույն վերնաշապիկ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից նա շնորհակալություն է հայտնել հետեւորդներից շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար․ «Երեկվանից կարդում եմ ձեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ստանում նոր երգիս #repost -ներն ու ամենալավ մեկնաբանությունները: Դուք ՍԵՐ եք»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր վանդակավոր տոպի հետ։ Արմինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։



© NEWS.am STYLE