«Դուք ծնվել եք միմյանց համար»․ Գուրգեն Դաբաղյանի եւ կնոջ ջերմ գրկախառնությունը

15:34   24 օգոստոսի, 2021

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Իննայի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրն արվել է երգչի վերջին տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Իննան հմայիչ կերպարում է․ կրում է սպիտակ գույնի, երկարափեշ զգեստ, ինչն էլ համադրել է ոճային գոտու հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից Գուրգեն Դաբաղյանը հետեւորդներից հետաքրքրվել է՝ արդյոք հավանել են նրա նոր երգն ու տեսահոլովակը։ Հետեւորդներն էլ իրենց հերթին բազում դրական խոսքեր են հղել զույգին․ «Դուք ծնվել եք միմյանց համար»։

«Օրհնվի ծննդյանդ օրը, բալես, շնորհավոր ծնունդդ, իմ Շուշաննա»,- ավելի վաղ՝ դստեր 1 ամյակի առթիվ գրել էր երգիչը։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին։ «Շնորհավոր մեր հրաշքի ծնունդը։ Թող Աստված պահի մեր ճուտիկին, լիքը առողջություն տա։ Անհոգ ու խաղաղ մանկություն եմ ցանկանում մեր գեղեցկուհուն»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհի Սիլվա Հակոբյանը։վ



© NEWS.am STYLE