Հրապարակվել է «Սարդ մարդը․տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի թրեյլերը

13:11   24 օգոստոսի, 2021

Հրապարակվել է «Սարդ մարդը․տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի ամբողջական թրեյլերը այն բանից հետո, երբ անհայտ անձինք տարածել են ֆիլմի ոչ ամբողջական տարբերակը, հայտնում է ֆիլմի Twitter-յան օգտահաշիվը:

Ֆրանշիզայի նոր մասում Փիթեր Փարքերը (Թոմ Հոլանդ) դիմում է դոկտոր Սթրենջին (Բենեդիկտ Քեմբերթչ)՝ գլխավոր հերոսի անձի բացահայտման հետ կապված իրավիճակը շտկելու համար։

Հոլովակը համացանցում հայտնվել է նախքան պաշտոնական թողարկումը՝ առանց հատուկ էֆեկտների եւ վատ որակի։ Ֆիլմում կհայտնվի Ալֆրեդ Մոլինան «Սարդ մարդ» ֆիլմից բժիշկ Ութոտնուկի կերպարով՝ Թոբի Մագուայերի հետ:



© NEWS.am STYLE