«Մի նյարդայնացրու ինձ։ Մի հետապնդիր»․ Էլջեյը կոպտորեն ծաղրել է Նաստյա Իվլեեւայից բաժանվելը նոր երգով

16:11   24 օգոստոսի, 2021

Ռեփեր Էլջեյը (իսկական անունը՝ Ալեքսեյ Ուզենյուկ) թողարկել է նոր երգ, որը նվիրել է իր նախկին սիրեցյալ՝ հաղորդավարուհի Նաստա Իվլեեւային, գրում է РЕН ТВ-ն:

Երկրպագուների կարծիքով՝ նրանց սիրո փլուզման իրական պատմությունը 27-ամյա Էլջեյը նկարագրել է Սլավա Մարլոուի հետ համատեղ ձայնագրած «Նա քեզ սիրում է» նոր թրեքում: Եթե վերընթերցենք ռեփերի թրեքի բառերը, ապա պարզ է դառնում, որ Նաստյան ամեն ինչ արել է ամուսնությունը պահպանելու համար. զանգահարել է ընկերներին, եկել է նախկին ամուսնու մոտ, իսկ նա այդ ամենը չէր ուզում։

 «Մի նյարդայնացրու ինձ։ Մի հետապնդիր, մի զանգիր ընկերներին, ես քոնը չեմ։ Լսում ես, այլեւս քոնը չեմ», - ասվում է նոր երգի խոսքերի մեջ։

Էլջեյի եւ Իվլեեւայի սիրավեպը հենց սկզբից գաղտնի է պահվել: Ամուսնությունից հետո մի քանի ամիս անց բոլորն իմացել են, որ նրանք ամուսին եւ կին են: Զույգն ապրում էր ամառանոցում, շատ ճանապարհորդում էին։



© NEWS.am STYLE