Գրավիչ կերպար․ Շողեր Թովմասյանը՝ համարձակ բացվածքներով զգեստով

20:51   24 օգոստոսի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Շողերը կրում է հետաքրքիր ձեւվածքով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով, սեւ գույնի երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է կարմիր շրթներկին։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են ոճային բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չի մակագրել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք էր ընդունել նստած։ Նա կրում էր ուսը բաց սեւ գույնի տոպ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, ամառային ցածրակրունկներ։ Շողերի մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր կարմիր երանգի շրթներկին։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Հրաշք»։



© NEWS.am STYLE