«Դու իմ յուրաքանչյուր մայրամուտն ես»․ Անի Երանյանի լողափնյա լուսանկարը

10:44   25 օգոստոսի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը, ով այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կերպարանք է ընդունել լողափին՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է կիսատաբատ, բլուզ, լայնեզր գլխարկ։ Հրապարակմանը կից հայտնի դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Դու իմ յուրաքանչյուր մայրամուտն ես»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր սպիտակ վերնաշապիկ, սեւ կոստյում։ Նա կերպարանք էր ընդունել նստած։ Անին առանց շպարի էր, իսկ ձեռքերում պահում էր արեւային ակնոց։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․

«Չիմացար ինչ եղավ…

Մեկին խեղդեց սերը…

Մյուսին հպարտությու՞նը….»։



© NEWS.am STYLE