«Գեղեցկուհի»․ Աննա Դովլաթյանի լուսանկարը՝ Մալդիվյան կղզիներից

18:33   25 օգոստոսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը, ով ամուսնու եւ դստեր հետ ընտանեկան հանգիստն է անցկացնում Մալդիվյան կղզիներում, պարբերաբար նոր լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում։

Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ երանգի, կարճ կիսաշրջազգեստ, երկնագույն տոպ, ինչը համադրել է ծղոտե լայնեզր գլխարկի եւ արեւային ոճային ակնոցի հետ։ Աննայի մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ վզնոցը։ Հրապարակումն Աննա Դովլաթյանը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել նրան․ «Գեղեցկուհի», «էլեգանտ»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգետս էր կրում, որը համադրել էր ցածրակրունկ կոշիկի հետ։ Աննան արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոց, լայնեզր գլխարկ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Չքնաղ»։



© NEWS.am STYLE