«Խորհուրդ ենք տալիս դիտել»․ Բոլորովին այլ պատմություն. «Վամպիրի օրագրերը»

12:06   25 օգոստոսի, 2021

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում առեղծվածային դրամա ժանրի սերիալ՝ «Վամպիրի օրագրերը», որը նկարահանվել է Լիզա Ջեյն Սմիթի համանուն գրքերի շարքի հիման վրա:

Սերիալը ցուցադրվել է «The CW»  հեռուստաընկերությամբ 2009թ․-ի սեպտեմբերից մինչեւ 2017թ․-ի մարտը ։ Այն բաղկացած է 8 եթերաշրջանից։   

Հեղինակներն են Ջուլի Պլեկը  եւ Քեւին Ուիլյամսոնը:

Գլխավոր դերերում հանդես են եկել Նինա Դոբրևը, Փոլ Ուեսլին, Իան Սոմերհոլդերը, Կատերինա Գրեմը, Քենդիս Քինգը ու այլք։

Գեղեցիկ եւ սիրված աղջիկ Ելենան դպրոցում միշտ  գերազանց է սովորել: Ուսումնական տարվա սկզբին Ելենայի եւ նրա ընկերների ուշադրությունը գրավում է  նոր աշակերտը՝ խորհրդավոր եւ գեղեցիկ Ստեֆան Սալվատորեն:

Ստեֆանն ու Ելենան անմիջապես փոխադարձ համակրանք են զգում, բայց Ելենայի մտքով անգամ  չի անցնում, որ Ստեֆանը վամպիր է: Ստեֆանի եղբայրը՝ Դեյմոնը, վամպիրի դաժանության և արյունռշտության մարմնացում է։ Այժմ երկու եղբայր-վամպիրները, որոնցից մեկը բարի է,  մյուսը՝ չար, պայքարում են Ելենայի հոգու համար:

Սյուժեն ընդհանրապես օրիգինալ չէ. երկու եղբայրները սիրահարվել են մեկ աղջկա: Այս եռանկյունու շուրջ են պտտվում բոլոր իրադարձությունները: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ:

Բոլորը շատ զգացմունքային են: Բոլորը սիրում են միմյանց, հատկապես՝ Ելենային: Բոլորն ամեն ինչ զոհաբերում են միմյանց համար, հատկապես՝ Ելենայի:

Հաճելի է. հակառակը չես կարող ասել: Բայց սա վեպ է, իսկ վեպերում միշտ այդպես է: Ամբողջ աշխարհը պտտվում է գլխավոր հերոսների շուրջ:

Չնայած սիրային պատմությունները ծանրաբեռնում են առեղծվածային սյուժեն՝ այնուամենայնիվ, այն բավականաչափ բազմազան է և առատորեն համալրված  ինտրիգաներով, դավաճանությամբ և շահերի բախումով:

Սերիալն ունի առեղծվածային արարածների հսկայական շարք ՝ վամպիրներից ու կախարդներից մինչև մարդագայլեր և չար ոգիներ:

ՈՒրախացնում է այն փաստը, որ սերիալը վամպիրների դիցաբանությունը լրացնում է նոր երանգներով, ինչը շատ օրգանական է դիտվում:

Այն չի հետևում «Մթնշաղի» ճանապարհին և չի կազմում վամպիրների և սուպերհերոսների հիբրիդ, որը, անկեղծ ասած, չափազանց օտար էր ընկալվում:

Սերիալն ունի հիանալի դերասաններ և շատ գրավիչ կերպարներ:

Ելենա Գիլբերտ (Նինա Դոբրև). ամեն ինչ, այսպես թե այնպես, պտտվում է նրա շուրջը: Նա բնավորությամբ ուժեղ է, կյանքում շատ-շատ  բաների միջով է անցել և տարբեր ապրումներ ունեցել: Նա ուներ բազմաթիվ բարոյական վերելքներ և վայրէջքներ, բայց դա միայն ավելի իրատեսական է դարձնում նրա կերպարը: Նինա Դոբրևը, ինչպես ոչ ոք, արժանի էր այս դերին:

Ստեֆան Սալվատորեն (Փոլ Ուեսլի)  սերիալի ամենահակասական կերպարն է: Սկզբում նա ահավոր նյարդայնացնում է իր հավերժական բարոյականությամբ, բայց հետո դու իմանում  ես նրա պատմությունը և սկսում ես խղճալ ու անկեղծ կարեկցել:

Եվ, իհարկե, խնդրում եմ սիրել եւ բողոքել. սերիալի կանանց լսարանի սրտերի ամպրոպ, ինչպես նաեւ տղամարդկանց լսարանի լավագույն ընկեր՝ Դեյմոն Սալվատորե (Իան Սոմերհոլդեր): Առանց նրա մարմնավորած կերպարի սերիալը շատ բան կկորցներ: Նա չար է, ցինիկ, դաժան և չի թաքցնում դա, բայց միևնույն ժամանակ նա բարի է, հոգատար և հավատարիմ:

Պարադոքսալ ունակությունը՝ դուր գալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց լսարանին, այս կերպարն անգնահատելի է դարձնում, և, ընդհանրապես, կերպարը ներկայացնելու տաղանդի համար Իանին Օսկար է պետք տալ:

Բացի սերիալի գլխավոր հերոսներից, կան բազմաթիվ զանազան երկրորդական կերպարներ, որոնք երբեմն գլխավոր հերոսներին կարող են ստվերում թողնել: Դա հատկապես վերաբերում է անտոգանիստներին.  այստեղ բոլորը, այսպես ասած, հատ առ հատ ընտրված են:

Ի՞նչ ասել, եթե սերիալը հետագայում ունեցավ չարագործների մասին սպին-օֆ, որն ավելի հաջող ստացվեց, քան իր նախորդը:

Տարիներ առաջ մենք արդեն անդրադարձել էինք այդ սերիալին։ «Խորհուրդ ենք տալիս դիտել»․ Առաջնածինների պատմություն կամ «Հնամենիները»:

Ի վերջո,  սա իսկապես էպիկական պատմություն է: Այո՛, շոուն կատարյալ չէ: Կան անհամապատասխանություններ,սյուժեն ինչ-որ տեղ ձգձգված է, ինչ -որ բան ծանրաբեռնված է, ինչ -որ բան կարող էր ավելի լավ արվել:

Բայց այդ ամենը դեն նետելով ՝ մենք ստանում ենք հուզիչ, կախվածություն առաջացնող և որակյալ սերիալ, որը հիացնում է սյուժեի շրջադարձերով, գրավիչ մթնոլորտով, տաղանդավոր դերասաններով և լավ ընտրված երգերով:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE