«Հրաշք աղջիկ»․ Սոնա Ռուբենյանի հրապուրիչ կերպարը

14:46   25 օգոստոսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին կրում է բաց երանգի ուսերը բաց երկարափեշ զգեստ, սեւ գույնի բարձրակրունկներ, ինչը համադրել է ոճային գոտու հետ։ Սոնայի ալիքավոր մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Երգչուհու կերպարն ամբողջացրել են աքսեսուարները․ վզնոցներ, ականջօղեր։ Հրապարակումը երգչուհին չի մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Հրաշք աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան պատկերված էր սիրելիի հետ։ Զույգը կերպարանք էր ընդունել տորթի մոտ։ Սոնան կրում էր սպիտակ գույնի հանդերձանք, նրա մազերը կիսով չափ հավաքված էին, դիմահարդարումն ընդգծել էր կարմիր շրթներկով։ Զույգը մեղմ ժպտում էր։ Հրապարակմանը կից տաղանդավոր երգչուհին սիրտ սմայլիկ էր դրել, սակայն հետեւորդներն ավելի խոսուն էին գտնվել՝ զույգին մաղթելով երջանկություն, սեր․ «Սեր եք»։



© NEWS.am STYLE