Մահացել է Rolling Stones-ի թմբկահար Չարլի Ուոթսը

09:26   25 օգոստոսի, 2021

Մահացել է բրիտանական Rolling Stones ռոք խմբի թմբկահար Չարլի Ուոթսը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Երաժշտի հրապարակախոսը պատմել է, որ նա խաղաղ մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում՝ իր ընտանիքի շրջապատում։ Նա 80 տարեկան էր։

Ուոթսի մահվան հայտարարության մեջ ասվում է, որ նա «սիրելի ամուսին էր, հայր, պապ եւ իր սերնդի մեծագույն թմբկահարներից մեկը»: Այնտեղ նաեւ նշվում է, որ անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել նրա ընտանիքին, մերձավոր ընկերներին եւ կոլեկտիվի մասնակիցներին այս դժվարին պահին:

Մի քանի շաբաթ առաջ հայտարարվեց, որ Ուոթսը բաց կթողնի խմբի հյուրախաղերը, քանի որ նա վերականգնվում է բժշկական պրոցեդուրաներից հետո: Չի հստակեցվել, թե հատկապես ինչ հիվանդության է բախվել թմբկահարը, սակայն հայտնի է, որ 2004 թվականին նա բուժվել է կոկորդի քաղցկեղից։

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE