Քանյե Ուեսթը մտադիր է փոխել անունը

10:08   25 օգոստոսի, 2021

Ռեփեր Քանյե Ուեսթը փաստաթղթեր է ներկայացրել, որպեսզի իր անունը պաշտոնապես փոխվի բեմական անվան՝ Յե (Ye)-ի հետ։ Այս մասին հայտնում է People-ը։

44-ամյա երգիչը ցանկանում է, որ Քանյե Օմարի Ուեսթի փոխարեն իրեն «Յե» անվանեն՝ դա բացատրելով «անձնական պատճառներով»։ Ինչպես նշում է հրատարակությունը, այդ գաղափարը կյանքի կոչելու համար, նահանգի օրենքներով, դատավորը պետք է հայտարարության տակ դնի իր ստորագրությունը, եւ որոշ դեպքերում նոր անունը պետք է հրապարակվի մի քանի թերթերում:

«Ye»-ն Ուեսթի վաղեմի մականունն է, ինչպես նաեւ 2018 թվականին թողարկված երաժշտի ութերորդ սոլո ալբոմի անվանումը:

Պարբերականը նաեւ նշում է, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դեռեւս ամուսնու ազգանունով է (Kimberly Noel Kardashian West):



© NEWS.am STYLE