Երեւանում բացվեցին «Bershka» եւ «Pull & Bear» բրենդերի պաշտոնական վաճառասրահները (ֆոտո)

20:46   7 նոյեմբերի, 2012

Հոկտեմբերը Երեւանում բրենդերի իսկական շքերթի ամիս կարել է համարել։ Մեկ ամսվա ընթացքում Երեւանում այնքան համաշխարհային ճանաչումով բրենդերի խանութներ բացվեցին, որ գերազանցում են նախորդ 20 տարիներում տեղի ունեցած բացման արարողությունների ընդհանուր թվին։ Շոպոհոլիկների ուրախության պատճառն այս անգամ «Bershka»-ի եւ «Pul l& Bear»-ի բացումն էր։

Երեւանյան խանութների բացմանը ներկա էին նաեւ բրենդերի ներկայացուցիչները՝ «Bershka»-ից՝ Հուսամ Ֆալիմը, իսկ «Pull & Bear»-ից՝ Ժաեր Կորալը։ «Մեզ համար հաճելի անակնկալ էր, որ երեւանցիները նախապես գիտեին մեր խանութների բացման մասին։ Մեզ սպասում էին, ու դա շատ ուրախալի է մեզ համար։ Մենք մեծ ակնկալիքներ ունենք Երեւանից, եւ առաջիկայում ցանկանում ենք եւս 3 վաճառասրահներ բացել այստեղ»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Pull & Bear»-ի բրենդ մենեջեր Հուսամ Ֆալիմը։

«Bershka»-ից ներկայացուցիչ Ժաեր Կորալը նշեց, որ խանութում տեսականին կթարմացվի ամեն երկու շաբաթը մեկ։ «Տեսականու թարմացումը մեր խանութներում տեղի է ունենում նույն օրը, այսինքն՝ այստեղի տեսականին կթարմացվի մեր, օրինակ՝ Փարիզի եւ Միլանի խանութների հետ միասին»,- ասաց նա։

Նշենք, որ «Dalma Garden Mall»-ում բացված վաճառասրահներում արդեն ներկայացված է բրենդերի աշնան այս ժամանակահատվածի համար նախատեսված հագուստի հավաքածուն։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am STYLE



© NEWS.am STYLE