«Անձամբ ես երկրպագել եմ Հայաստանի նորկայացուցչին»․ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը՝ «Նոր Ալիք 2021» մրցույթում Սարո Գեւորգյանի հաղթանակի մասին

12:39   25 օգոստոսի, 2021

Երեկ երեկոյան Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի բացարձակ հաղթողը դարձավ Հայաստանը ներկայացնող Սարո Գեւորգյանը: Սարոն մրցույթի առաջատարն էր՝ սկսած հենց առաջին օրվանից: Սարոն հանդես է եկել հատուկ իր համար գրված երգով, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine):

Մրցույթի առաձին օրվանից երգչին իր աջակցությունն է հայտնել հայտնի կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, որը դահլիճում է եղել։ Ժաննան Սարո Գեւորգյանի եւ կոմպոզիտոր իգոր Կրուտոյի կնոջ հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Վերջ։ «Նոր ալիք» մրցույնթն ավարտվեց։ Հաղթեց, իհարկե, ամենաուժեղը։ Անձամբ ես երկրպագել եմ Հայաստանի նորկայացուցչին»։



© NEWS.am STYLE