22:05 25 օգոստոսի, 2021Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին հրատարակության է պատրաստում «The Lyrics» անվանումով գիրքը, որում կընդգրկվեն The Beatles խմբի նախկինում անհայտ երգերի տեքստերը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Մաքքարթնիի գիրքը հիմնված կլինի բանաստեղծ Փոլ Մալդունի հետ նրա զրույցների վրա: Ընդ որում, ստեղծագործությունը կընդգրկի Մաքքարթնիի ստեղծագործության բոլոր փուլերը եւ նկարագրվում է որպես «Ինքնադիմանկար 154 երգերում»: Ստեղծագործության հրատարակիչ Ալեն Լեյնը նաեւ հավելել է, որ «The Lyrics»-ում կընդգրկվեն նաեւ «Tell Me Who He Is» չհրապարակված երգի բառերը: