Բրիթնի Սփիրսի հայրը միջնորդություն է ներկայացրել դստեր նկատմամբ խնամակալությունը վերականգնելու համար

09:18   26 օգոստոսի, 2021

Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, վերջերս բռնկված աղմկահարույց սկանդալի պատճառով հրաժարվել է դստեր նկատմամբ խնամակալությունից։ Սակայն, Daily Mail-ի տեղեկություններով, կրկին փաստաթղթեր է ներկայացրել դատարան։

Սթիրսի հայրն ակտիվները կառավարել է 13 տարի։ Վերջերս հայտնի երգչուհին դիմել էր դատարան՝ խնդրելով հորը հեռացնել պաշտոնական խնամակալությունից։ Դատարանը քննեց գործը եւ մերժեց հայցը։ Երգչուհուն այդ որոշումից հետո աջակցել են բազմաթիվ աստղեր, ինչի պատճառով սկանդալ է ծագել։ Արդյունքում երգչուհու հայրը որոշում է կայացրել հրաժարվել դստեր խնամքից։

Այժմ էլ Ջեյմի Սփիրսը հայտարարում է, որ պատրաստ է հետագայում եւս հոգ տանել դստեր մասին եւ մտադիր է վերսկսել խնամակալությունը։ Նա պնդում է, որ հասարակությունը չի կարող դատել այն իրավիճակի մասին, որը չգիտի։

«Բայց հանրությունը չգիտի բոլոր փաստերը, նա իրավունք չունի դրանք իմանալ, այդ պատճառով էլ պարոն Սփիրսի համար հրապարակային քավություն չի լինի», — հայտարարության տողերը փոխանցում է պարբերականը:



© NEWS.am STYLE