«Մենք միասին ամեն դժվարություն կհաղթահարենք...»․ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների նոր լուսանկարը ԱՄՆ-ից

16:38   26 օգոստոսի, 2021

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ այժմ բնակվում է ԱՄՆ-ում է, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում դերասանը գրկել է կնոջը, որը տեսախցիկին մեջքով է կանգնած։ Ամուսինները սպորտային հանդերձանքով են։ Սարգիսը սիրահարված հայացքով նայում է Մանոյին։ «Մենք միասին ամեն դժվարություն կհաղթահարենք...միասին...», - հրապարակումը մակագրել է դերասանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր մարզվելիս։ «Լուռ լինել չի նշանակում հանձնվել։ Լռության մեջ ծնվում են մտքեր, որ ծանրակշիռ են։ Հաճախ է պետք լռել, որ ասածդ արժեք ունենա»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE