13:31 26 օգոստոսի, 2021Դերասանուհի Աննա Դովլաթյանը, ով ամուսնու եւ դստեր հետ ընտանեկան հանգիստն է անցկացնում Մալդիվյան կղզիներում, պարբերաբար նոր լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում։

Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերում ամուսնական զույգը համբուրվում է։ Աննան կրում է սեւ հագուստ, որը մեջքի ու որովայնի հատվածում հետաքրքիր բացվածքներ ունի։ Երգչուհու մազերը հավաքված են։ Սիրառատ հրապարակմանը կից նա գրել է․ «Շնորհավոր ամուսնության 3-ամյակը»։ Նրա հետեւորդները բազմաթիվ բարեմաղթանքներ են ուղղել զույգին եւ դրական մեկնաբանություններ կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում էր սպիտակ երանգի, կարճ կիսաշրջազգեստ, երկնագույն տոպ, ինչը համադրել էր ծղոտե լայնեզր գլխարկի եւ արեւային ոճային ակնոցի հետ։ Աննայի մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր աքսեսուարը՝ վզնոցը։ Հրապարակումն Աննա Դովլաթյանը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին հղել նրան․ «Գեղեցկուհի», «էլեգանտ»։