Ուլտրակարճ զգեստ, վառ աքսեսուար․ Շողեր Թովմասյանը ներկայացել է երեկոյան կերպարում

17:41   26 օգոստոսի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Շողերը կրում է վարդագույն երանգի զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Շողերի ալիքավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել է մեծ ու արտահայտիչ աքսեսուարը՝ քարերով պատված ականջօղը։ Հրապարակումը դերասանուհին չի մակագրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Շողերը կրում էր հետաքրքիր ձեւվածքով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով, սեւ գույնի երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր կարմիր շրթներկին։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին ոճային բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չէր մակագրել։

 

 

 

Գլխավոր լուսանկարը՝ arginephoto



© NEWS.am STYLE