Արքայազն Հարրին հաշտվել է ավագ եղբոր. աղբյուր

14:11   26 օգոստոսի, 2021

Բրիտանացի արքայազններ Հարին եւ Ուիլյամը «Մեգզիթից» եւ սկանդալային հարցազրույցից հետո գրեթե չեն շփվել: Բայց, պարզվում է, եղբայրներն, այնուամենայնիվ կարողացել են թողնել հին վիրավորանքներն անցյալում եւ կարգավորել իրենց հարաբերությունները:

Թագավորական փորձագետ Ստյուարտ Փիրսը վստահեցնում է, որ այժմ Սասեքսի դուքսներին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել Քեմբրիջի դուքսների հետ:

«Ինձ հայտնի է, որ այդ չորսը Zoom-ի եւ FaceTime-ի տեսակապով շփվում են։ Նրանք շատ են մտերմացել։ Նրանց աշխարհայացքները տարբեր են, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք լիովին հարգում են միմյանց տեսակետները», - Us Weekly-ի հետ զրույցում պատմել է Ստյուարտը։

Նա հստակեցրել է, որ զույգերն ավելի հաճախ են խոսում ոչ պաշտոնական միջավայրում. Քեյթը ճաշ է պատրաստում խոհանոցում, իսկ նրա ամուսին Ուիլյամը թեյ է պատրաստում, եւ զուգահեռաբար շփվում են Մեգանի եւ Հարիի հետ, որոնք գտնվում են ԱՄՆ – ում:

Աղբյուրը՝ ОК!



© NEWS.am STYLE