«Աննման»․ Մարիամ Ալեքսանյանի սպորտային կերպարը

19:38   26 օգոստոսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է սպորտային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մարիամը կրում է կապույտ երանգի կոստյում, սպիտակ տոպ, մարզակոշիկներ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ, բայց ընդգծված շպարով է, իսկ կերպարը համադրել է զարդերի հետ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Աննման», «ռումբ», «չկա քո նմանը, դու ես աննմանը.․․», - գրել են հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված հոլովակում Մարիամը վարդագույն վերնաշապիկ էր կրում։ Դերսանուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձնում աքսեսուարը՝ արեւային ակնոցը։ Հետեւորդները դերասանուհուն հաճոյախոսություններ էին ուղղել․ «Կրակոտ աղջիկ»։



© NEWS.am STYLE