Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Եկատերինա Վասիլեւան միանձնուհի է դարձել

17:13   26 օգոստոսի, 2021

Թատրոնի եւ կինոյի խորհրդային եւ ռուս դերասանուհի Եկատերինա Վասիլեւան ընդունել է կուսակրոնություն: Այս մասին հայտնել է նրա գործընկեր Մարիա Շուկշինան իր Telegram-յան ալիքում։

«Վասիլեւայի որդին երեք լեռների վրա գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճարում քահանա է։ Իմ անկեղծ շնորհավորանքները», - հավելել է Շուկշինան իր հրապարակման մեջ։

Եկատերինա Վասիլեւան ծնվել է 15 օգոստոսի 1945 տարի Մոսկվայում: 1962թ․-ում Եկատերինան ընդունվել է Կինեմատոգրաֆի ռուսական պետական ինստիտուտ, 1967թ․-ի ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երմոլովայի անվան թատրոնի թատերախումբ, որտեղ ծառայել է երեք տարի: Ավելի ուշ Վասիլեւան տեղափոխվել է «Սովրեմեննիկ», որի բեմում նա հանդես է եկել մինչեւ 1973 թվականը, իսկ հետո տեղավորվել Մոսկվայի գեղարվեստական թատրոն, որտեղ խաղացել է մոտ 15 տարի: 1986 թվականին նրան շնորհվել է «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի» պատվավոր կոչում։

Դերասանուհին նաեւ նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում:



© NEWS.am STYLE