Շեֆ-խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II-ի ուտելիքի անսովոր նախապատվությունները

18:06   26 օգոստոսի, 2021

Նախկին թագավորական շեֆ-խոհարար Դարրեն Մաքգրեդին պատմել է Եղիսաբեթ II-ի ուտելու անսովոր նախապատվությունների մասին: Պարզվել է, որ թագուհուն դուր են գալիս համբուրգերները։ Սակայն ոչ այն տեսքով, որ մենք սովոր ենք։

Համբուրգերը պետք է մատուցի առանց հացի, որպեսզի այն հնարավոր լինի ուտել դանակով եւ պատառաքաղով: Որպես սոուս օգտագործվում է լոռամիրգ, այլ ոչ թե կետչուպ։ Բացի այդ, թագուհու համար հաճախ համբուրգերներ են պատրաստում եղնիկի մսից։

Ի դեպ, տեղական ընկերություններից մեկը որոշել է իր սիրելի համբուրգերը հասցնել Բուքինգհեմյան պալատ։ Բուրգերը եղել է տավարի երկու կոտլետից, լոռամրգի սոուսից եւ աղցանից։

Նույնը կարող են պատվիրել նաեւ շարքային անգլիացիները։ Թագավորական «ստեղծագործությունը» հասանելի կլինի ընտրված գործընկերների վաճառքի համար, ինչպես նաեւ կայքում սահմանափակ ժամանակ՝ կապված բուրգերների Ազգային տոնակատարության հետ:

Համբուրգերի ստեղծողները որոշել են հրաժարվել եղնիկի կոտլետից՝ հօգուտ տավարի մսի։ Այսպիսով, որոշել են ուտեստը դարձնել հասանելի լայն զանգվածների համար։ Եղնիկի միսն ավելի թանկ է, բացի այդ, տավարի միսն ունի ավելի սովորական համ։ Արտադրողը լրացուցիչ տորթ է ավելացրել, որպեսզի լրացնի բացակայող թխվածքաբլիթը, հաղորդում է Mirror-ը:



© NEWS.am STYLE