«Գահերի խաղի» աստղը գլխավոր դերը կխաղա «Վամպիրի հետ հարցազրույցը» նոր Էկրանավորման մեջ

22:12   26 օգոստոսի, 2021

«Գահերի խաղի» աստղ Ջեյքոբ Անդերսոնը, որը հայտնի է դարձել Գորշ որդի հրամանատարի դերի շնորհիվ, կխաղա «Վամպիրի հետ հարցազրույցը» վեպի նոր Էկրանավորման մեջ՝ AMC հեռուստաալիքի համար: 31-ամյա դերասանը կկատարի Լուիի կերպարի դերը, որին 1994-ին էկրաններին մարմնավորել է Բրեդ Փիթը։ Լեսթերի դերը, որին 1994թ․-ին խաղացել է Թոմ Քրուզը, բաժին է հասել ավստրալացի դերասան Սեմ Ռիդին։ Նախագծի իրականացմամբ կզբաղվի ռեժիսոր Ալան Թեյլորը, որը նկարահանել է «Գահերի խաղի» առաջին երկու դրվագները:

Фото: Getty Images, Geffen Pictures

Фото: Getty Images, Geffen Pictures

Աղբյուրը՝ Super.ru



© NEWS.am STYLE