Տատյանա Բուլանովան առաջին անգամ պատմել է նոր երիտասարդ ընկերոջ մասին

23:13   26 օգոստոսի, 2021

Հայտնի ռուս երգչուհի Տատյանա Բուլանովան պատմել է իր նոր սիրեցյալի մասին, ով 19 տարի փոքր է իրենից: Արտիստուհու հետ հարցազրույցը թողարկվել է «Алена Блин» Yotube-ալիքում։

«Ազնվորեն խոստովանում եմ, նախկինում կարծում էի, որ եթե տղամարդն այդքան երիտասարդ է, ապա ինչ-որ բան այն չէ։ Ես մի ծանոթ ունեմ, խելացի եւ բավականին ազդեցիկ կին, որը հարաբերության մեջ մոտավորապես նույն տարիքային տարբերությունն ունի: Ես նրան անընդհատ ասում էի՝ ինչի՞դ է դա պետք», - նշել է 52-ամյա արտիստուհին։

Երգչուհին խոստովանել է, որ նախկինում դեմ է եղել տարիքի նման էական տարբերությամբ հարաբերություններին, սակայն, հայտնվելով նման իրավիճակում, որոշել է, որ բոլոր տարիքում սերը հնազանդ է: Եթե տղամարդը լավ է վերաբերում կնոջը, ապա բոլորովին կարեւոր չէ, թե քանի տարեկան է նա, ընդգծել է երգչուհին։

«Բայց նա տղամարդկայնորեն այնպես արեց, որ հետագայում նույնիսկ չէի ցանկանում մերժել», - պատմել է Բուլանովան:

Նրա խոսքով՝ իր նոր բոյֆրենդը գործարար է եւ աշխատում է հանրային սննդի ոլորտում, իսկ զույգին ծանոթացրել է երգչուհու ընկերուհին։

Աղբյուրը՝  Gazeta.ru



© NEWS.am STYLE