Սվետլակովը պատասխանել է ուսուցչուհուն, ով Պուտինին բողոքել է «Наша Russia» շոուի կերպարից

11:27   27 օգոստոսի, 2021

Ռուս դերասան եւ շոումեն Սերգեյ Սվետլակովը մեկնաբանել է Յարոսլավլի ուսուցչի բողոքը «Наша Russia» սկետչում ստեղծված մանկավարժի կերպարի վերաբերյալ:

«Չգիտեի, որ Սնեժանա Դենիսովան դեռ ողջ է», - Instagram-ում գրել է Սվետլակովը։

Նախօրեին Յարոսլավլի թիվ 26 դպրոցի պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ Ժաննա Տորխովան բողոքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ զանգվածային մշակույթում ուսուցչի բացառապես հումորային կերպար ստեղծելու համար: ««Наша Russia»-յից Սնեժանա Դենիսովնայի չափազանցված կերպարը ոչնչացնում է ուսուցչի եւ ընդհանուր դպրոցի կերպարը», - հայտարարել է նա: Ուսուցիչը նաեւ ասել է, որ մանկավարժները «ծառայություն» չեն մատուցում, այլ ուղղորդում են ապագա սերունդներին։



© NEWS.am STYLE