«Երբ ինձ սիրեցի անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր՝ մարդկանցից, իրերից, իրավիճակներից, ուտելիքից, սովորություններից». Մայա Պողոսյան

14:33   27 օգոստոսի, 2021

Մայա Պողոսյանն ընտանեկան հանգիստն է անցկացրել Մալդիվյան կղզիներում, որտեղից պարբերաբար կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մայա Պողոսյանը կերպարանք է ընդունել նավի վրա՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է լողազգեստ, սպիտակ վերնաշապիկ։ Մայան արձակել է մազերը, իսկ կերպարը համադրել արեւային ակնոցի հետ։ Հրապարակմանը կից նա գրել է․«Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր՝ մարդկանցից, իրերից, իրավիճակներից, ուտելիքից, սովորություններից և այն ամենից, ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում էր ինձ ինքս ինձնից: Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ: Հիմա ես գիտեմ` դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մայա Պողոսյանը մարմինն ընդգրկող, սպիտակ, երկարափեշ զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ արեւայրուքը։ Մայա Պողոսյանի մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Սիրահարված եմ իմ կյանքին»։



© NEWS.am STYLE