Մադոննայի դուստրը դարձել է Swarovski-ի գովազդային արշավի դեմքը

13:13   27 օգոստոսի, 2021

Երգչուհի Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, դարձել է Swarovski Collection II-ի նոր արշավի դեմքը: Սկսնակ մոդելը ներկայացրել է վառ եւ ոչ թանկարժեք զարդերի հավաքածու, որոնք արտացոլում են Z սերնդի նորաձեւությունը: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Վերջերս Լեոնը դարձել է ութ մոդելներից մեկը, որոնք զարդարել են Vogue-ի սեպտեմբերյան համարի շապիկը՝ «Ամերիկայի սերունդ. ինդուստրիան փոխող մոդելներ»։ Լուրդեսը լուսանկարվել է Բելլա Հադիդի, Կայա Գերբերի, Պրեշես Լիի, Անոկ Յայի, Արիել Նիկոլսոնի, Շերի Շիի եւ Յումի Նուի հետ:

Ավելի վաղ Մադոննայի դուստրը աշխատել է Parade x Juicy Couture-ի, Gypsy Sport-ի եւ Ստելլա Մաքքարթնիի հետ: Լուրդեսը նաեւ ցնցել է հանրությանը՝ Marc Jacobs-ի արշավում ցուցադրելով իր չսափրված թեւատակերը:



© NEWS.am STYLE