«Տրամադրության գույնը կապույտ է»․ Ռոզա Ֆիլբերգը՝ համարձակ տոպով

18:48   27 օգոստոսի, 2021

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Ռոզան կրում է կապույտ գույնի, ոճային, համարձակ տոպ, ինչը համադրել է պատառոտված ջինսե տաբատի հետ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Ռոզա Ֆիլբերգը գրել է․ «Տրամադրության գույնը կապույտ է»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Ռոզան սպիտակ շապիկ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու առանց շպարի էր։



© NEWS.am STYLE