Հրապարակվել է արքայադուստր Դիանայի դերում Քրիսթեն Ստյուարտի մասնակցությամբ «Սպենսեր» ֆիլմի առաջին թրեյլերը

15:11   27 օգոստոսի, 2021

Neon կինոընկերությունը հրապարակել է «Սպենսեր. արքայադուստր Դիանայի գաղտնիքը» ֆիլմի թրեյլերը։ Այն նկարահանել է ռեժիսոր Պաբլո Լարաինը, ով աշխատել է Նատալի Փորթմանի մասնակցությամբ Ժակլին Քենեդիի մասին «Ջեքի» բայոպիկի եւ Սթիվեն Քինգի վեպի հիման վրա Apple TV+-ի նկարահանած «Լիզայի պատմությունը» մինի-սերիալի վրա:

Սյուժեի կենտրոնում արքայադուստր Դիանայի եւ արքայազն Չարլզի ամուսնությունն է։ Լուրեր են պտտվում Չարլզի սիրավեպի եւ առաջիկա ապահարզանի մասին, թագավորական ընտանիքի կալվածքում Սուրբ Ծննդյան տոներին պետք է պահպանել կանոնակարգը, այո, Դիանան գիտի խաղի կանոնները... բայց այս տարի ամեն ինչ այլ կերպ կլինի, ասվում է սինոփսիսում:

Ավելի վաղ Netflix-ն արքայադուստր Դիանային եւ արքայազն Չարլզին ցուցադրել էր «Թագը» հինգերորդ եթերաշրջանում: Սերիալի շարունակության ընթացքում նրանց կերպարները մարմնավորելու են Էլիզաբեթ Դեբիկիին եւ Դոմինիկ Ուեսթին։



© NEWS.am STYLE