«Ուզում եմ 12 երեխա ունենալ». երգիչ Արմոն՝ Դուբայում հարսանիքի, իր երկրորդ կեսի եւ երջանկության մասին (ֆոտո)

21:18   11 հոկտեմբերի, 2013

Երգիչ Արմոն ամուսնացավ բոլորովին վերջերս: Ի զարման բոլորին նա եւ իր երկրորդ կեսը՝ Անին նախընտրեցին հարսանիքը բոլորից հեռու անել` Դուբայում: Մանրամասների մասին NEWS.am STYLE-ը զրուցեց հենց երգչի հետ:


Արմո, ինչու՞ որոշեցիք միայն բոլորից հեռու նշել այդ օրը:

Չենք սիրում անիմաստ ճոխություններ եւ ցուցամոլություններ, այդ պատճառով որոշեցինք մեկներ Դուբայ եւ այնտեղ նշել մեր հարսանիքը:

Հյուրեր կա՞յին:

Այո, իրենց ցանկությամբ: Արամ Նիկոլյանը իր ընտանիքով, Արամայիս Հայրապետյանը իր կնոջ հետ: Նաեւ մեր արաբ եղբայրներից ոմանք:

Ինչո՞ւ Դուբայում:

Պարզապես այդպես ստացվեց: Ես եւ կինս երբեք այդ երկրում չէինք եղել:

Ինչպե՞ս եղավ ամեն ի՞նչ:

Աստված ուղարկեց Անիիս, հետո խելագարի նման սկսեցինք սիրել իրար: Հետո, երբ ավելի շատ գժվեցինք իրար համար, որոշեցինք Աստծո կամքով լինել մեկ՝ ամուսնանալ եւ ապրել միասին: Եւ Աստծո միացրածը երբեք մարդը չի կարող բաժանել:

Երբ փոքր էիք, ինչպիսի՞ հարսանիքի մասին էիք երազում: Եթե, իհարկե, տղաները այդ օրվա մասին երազում են...

Ես հարսանիքի արարողությունները չեմ սիրում: Այնքան են նույն բաներն անում, որ հյուրերն արդեն գիտեն, թե ինչից հետո ինչ պիտի լինի: Մենք չարեցինք հարսանիք պարզապես անելու կամ ցուցադրելու համար, արեցինք մեզ համար:

Ձեր երկրորդ կեսին ինչպե՞ս եք հանդիպել:

Ժպիտը դեմքիս: Նա տիեզերքի միակն էակն է, ում սիրում եմ խելագարի նման: Եւ կարող եմ վստահ ասել, որ դա փոխադարձ է:

Իսկ Ձեր համատեղ հետագա կյանքն ինչպե՞ս եք պատկերացնում:

Ամենակարեւորը՝ Աստծո հետ, քանի որ երբ իրոք ապրում ես իսկական քրիստոնյայի կյանքով եւ Աստծո ներկայությամբ, վայելում ես Աստծո բերած սերը: Եւ ընտանիքում նույնպես տիրում է այդ սերը: Խոնարհությունը, ներողամտությունը, բարիությունը, հասկացողությունը: Կցանկանայի, որ բոլորի ընտանիքներում այդպես լիներ:

Բալիկների մասին մտածու՞մ եք:

Առաջին իսկ օրվանից: Նախատեսել ենք 12 երեխա ունենալ:

Իսկ ստեղծագործական կյանքը ո՞ր փուլում է:

Ինչպես առաջ, այնպես էլ հիմա, ստեղծագործում եւ ստեղծագործում եմ: Իսկ մի քանի օրից կլինի նոր տեսահոլովակ «Արի գնանք» երգի հիման վրա:

Դուք Ձեզ այժմ երջանի՞կ եք համարում:

Ես իմ կյանքում այսքան երջանիկ երբեք չեմ եղել: Նախ վայելում եմ Աստծո սերը, ապա իմ սիրելի կնոջ խոնարհությունը, հեզությունը, հնազանդությունը եւ սերը: 



© NEWS.am STYLE