«Մարդ, ով միավորում է կյանքն ու իրականությունը»․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը

20:41   27 օգոստոսի, 2021

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր Instagram-ում տեղադրված նոր կադրում Դիանան կրում է ուսերը բաց, սպիտակ գույնի բլուզ։ Նրա գեղեցիկ հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է նուրբ շպարին։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Մարդ, ով միավորում է կյանքն ու իրականությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրում Դիանան ամառային գրավիչ կերպարում էր։ Նա կրում էր վառ երանգի հանդերձանք։ Նրա վարսերն արձակված էին, կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից պրոդյուսերը մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE