«Մեզ հրաշքը կփրկի». Շերոն Սթոունի մեկ տարեկան զարմիկի բոլոր օրգանները հրաժարվել են աշխատել

18:06   27 օգոստոսի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունն Instagram-ում հայտնել է, որ իր մեկ տարեկան զարմիկ եւ սանիկ Ռիվեր Սթոունը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել բոլոր օրգանների հրաժարումից հետո: Տղային հայտնաբերել են անգիտակից վիճակում։

View this post on Instagram

A post shared by Sharon Stone (@sharonstone)

Դերասանուհին լուսանկար է հրապարակել վերակենդանացման բաժանմունքից, որտեղ երեխայի մարմինն ամբողջությամբ ծածկված է բժշկական խողովակներով, սենսորներով, իսկ բերանում՝ թթվածնային խողովակ։

Տղային ուրբաթ վաղ առավոտյան հոսպիտալացրել են այն բանից հետո, երբ ծնողները նրան կրիտիկական վիճակում են հայտնաբերել։

«Խնդրում եմ աղոթեք նրա համար։ Մեզ հրաշք է պետք», - կադրը մակագրել է դերասանուհին։

 

 



© NEWS.am STYLE