Վերլուծաբանները նշել են 2021 թվականի ամենահայտնի բրենդները

20:22   27 օգոստոսի, 2021

The RealReal օնլայն-ռեսեյլի վերլուծաբանները նշել են 2021 թվականի ամենահանրաճանաչ բրենդները: Համապատասխան զեկույցը հայտնվել է ընկերության կայքում։

Հրապարակված տվյալների համաձայն՝ շքեղ սեգմենտում վաճառքների ցուցանիշով առաջատարը իտալական Gucci նորաձեւության տունն է: Ընդ որում, գնորդների շրջանում ամենամեծ պահանջարկ են վայելում բրենդի աքսեսուարները։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը։ Հայտնի է, որ ցուցակում տեղ են գտել նաեւ Chanel, Prada եւ Dior բրենդերը։



© NEWS.am STYLE