Մոսկվայում ձերբակալել են Բելառուսում հետախուզվող երգչուհի Ագուրբաշին

10:09   28 օգոստոսի, 2021

Երգչուհի Անժելիկա Ագուրբաշը տեղափոխվել է Մոսկվայի ոստիկանության բաժին։ Այս մասին հայտնում է «112» հեռուստաալիքը։

«112»-ի տվյալներով՝ Բելառուսում հետախուզման մեջ գտնվող երգչուհուն հարցաքննում են իրավապահները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի վերահսկողական գերատեսչությանը խնդրել է երգչուհի Անժելիկա Ագուրբաշին հանձնել։ Երգչուհուն մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել սոցցանցերում հրապարակումների համար, որոնք ուղղված են ուժայինների, պաշտոնյաների եւ իշխանության ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հարուցելուն», ինչպես նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրապարակավ վիրավորելու համար: Նա Բելառուսի բնակիչներին կոչ է արել «միավորել բոլոր ջանքերը ճգնաժամից համատեղ դուրս գալու ուղղությամբ» եւ հասնել ժողովրդական նախագծի մասնակցությամբ հանրաքվեի:



© NEWS.am STYLE