«Նուրբ»․ Էթերի Ոսկանյանի նոր լուսանկարը

10:44   28 օգոստոսի, 2021

«Անուրջներ», «Երանի», «Մեղրամիս» եւ հայկական այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում դերասանուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է կարմիր երանգի, պուտավոր պրինտով երկարափեշ զգեստ։ Դերասանուհին կիսով չափ հավաքել է մազերը, նվազագույն շպարով է։ Չնայած Էթերին չի մակագրել լուսանկարը, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Նուրբ», «սիրուն»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ շապիկ էր կրում։ Էթերին հավաքել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել էին նրան դրական խոսքեր ուղղել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE