Դիանա Կրյուգերը եւ Նորման Ռիդուսը նշանադրվել են

22:06   28 օգոստոսի, 2021

People հրատարակությունը, վկայակոչելով զույգի շրջապատի իր աղբյուրները, հաղորդում է, որ 42-ամյա դերասանուհի Դիանա Կրյուգերը եւ նրա 52-ամյա սիրեցյալ Նորման Ռիդուսը նշանադրվել են: Գործընկերները պատրաստվում են իրենց կապել ամուսնության կապերով հարաբերությունների սկսվելուց հինգ տարի անց։ Բացի այդ, արդեն երկուսուկես տարի է, ինչ նրանք դաստիարակում են ընդհանուր դստերը։

Ավելի վաղ Դիանան արդեն ամուսնացած է եղել Գիյոմ Կանեի հետ եւ միասին զույգն ապրել է 5 տարի։ Նա նաեւ 10 տարի հարաբերությունների մեջ է եղել Ջոշուա Ջեքսոնի հետ։ Նորմանի համար, ով տասը տարի մեծ է իր հարսնացուից, այս ամուսնությունը կլինի առաջինը:

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE