«Նա հաճախ ակնարկում»․ Ռիհաննան եւ A$AP Rocky-ն պատրաստվում են ամուսնանալ

15:06   28 օգոստոսի, 2021

Մոտ երկու տարի անց նրանք, կարծես, ծրագրում են շատ լուրջ քայլ անել։ Us Weekly-ի աղբյուրը հայտնում է, որ զույգը մտադիր է ամուսնանալ։

Աստղերը վաղուց դադարել են թաքցնել իրենց հարաբերությունները։ Միասին նրանք ուրախացնում են երկրպագուներին նույն աուտֆիտներով եւ հաճախակի համատեղ այցելում են տարբեր միջոցառումների եւ երեկույների: Ըստ աղբյուրների, նրանց հարաբերություններում ամեն ինչ այնքան լավ է, որ այժմ նրանք պատրաստ են անցնել հաջորդ մակարդակին: «Այդ երկուսը այնքան սիրահարված են, որ բոլորը խոսում են նրանց նշանադրության մասին, որը, ի դեպ, արդեն սարերի հետեւում չէ», - հայտնել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ A$AP Rocky-ն վաղուց է ակնարկում իր սիրեցյալին, բայց միեւնույն ժամանակ «չի ճնշում»: «Նրանք միմյանց երջանկացնում են ամեն օր, կասկածում եմ, որ զույգի համար կարեւոր են ինչ-որ թղթեր», - հավելել է աղբյուրը:

647 Asap Rocky 2018 Photos and Premium High Res Pictures - Getty Images

Հիշեցնենք, որ Ռիհաննայի եւ A$AP Rocky վեպի մասին լուրերը հայտնվել էին դեռեւս 2020 թվականի հունվարին: Իսկ արդեն 2021 թվականի մայիսին A$AP-ն GQ ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ Ռիհաննան իր ողջ կյանքի սերն է։

 

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE