Տատյանա Բրուխունովան կիսվել է մեկ տարեկան Վահանի մասնակցությամբ հուզիչ տեսանյութով

16:09   28 օգոստոսի, 2021

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 32-ամյա կինը որդու հետ արձակուրդն անցկացնում է Միջերկրական ծովում։ Արտիստի կինը պարբերաբար բաժանորդների հետ կիսվում է գեղեցիկ լուսանկարներով՝ ցույց տալով, որ արձակուրդն անցնում է զվարճալի եւ անհոգ:

Նախօրեին նա հուզիչ կադրեր է տեղադրել, որտեղ մեկ տարեկան Վահան Եվգենեւիչը ցատկում եւ պարում է բեմի մոտ՝ Շակիրայի «Waka Waka» երգի ներքո։ Բրուխունովան նշել է, որ տղան բոլորովին չի ամաչում հանրությունից, ինչով շատ նման է իր աստղային հորը, որը պարբերաբար ելույթ է ունենում բեմում:

«Վահանը միշտ բեմի մոտ է։ Ոչ ոքից չի ամաչում: Երեխաները շատ են», - պատմել է Տատյանա Բրուխունովան։



© NEWS.am STYLE