«Ներդաշնակ զույգ»․ Լիլուն ամուսնու հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

14:31   28 օգոստոսի, 2021

Երգչուհի Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարներով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին կերպարանք է ընդունել ամուսնու՝ Արկադիի հետ։ Երգչուհին կրում է սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է կտրվածքով ոտքի հատվածում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է բարձրակրունկների հետ։ Լիլուն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Հարսանիք», իսկ հետեւորդներն էլ իրենց հերթին բազում դրական խոսքեր են հղել ամուսնական զույգին․ «Ներդաշնակ զույգ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երկու երեխաների մայրիկը սեւ զգեստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Լիլուն արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում էր ընտրել։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE